14 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Երիտասարդների զգալի մասն առաջին իսկ հնարավորության դեպքում կլքի ՀՀ-ը

Երիտասարդական ակումբների դաշնության (FYCA) նախագահ Ատոմ Մխիթարյանի խոսքով՝ հայ երիտասարդների այսօրվա խնդիրները շատ են, առաջնայինները գործազրկությունն ու զբաղվածության բացակայությունն է: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Մխիթարյանը: Նշենք, որ այսօր Երիտասարդության համաշխարհային օրն է/լ

Նա հայտնեց, որ ամեն տարի իրենց կազմակերպությունը հարցում է իրականացնում՝ պարզելու համար երիտասարդների խնդիրները: ՛՛Վերջին հետազոտությունը ցույց է տվել, որ հայ երիտասարդների հիմնական խնդիրներն են զբաղվածությունը և գործազրկությունը, պարզել ենք նաև, որ երիտասարդների զգալի մասն առաջին իսկ հնարավորության դեպքում կլքի Հայաստանի Հանրապետությունը: Կոչ եմ անում մեր պետությանը որոշակի միջոցներ ներգրավել երիտասարդական քաղաքականության լավացման համար, քանի որ եթե կորցնենք այս սերունդը, ով ավարտել է համալսարանը և մտածում է երկիրը լքելու մասին, ապա մենք պետության զարգացման ներուժը կնվազեցնենք: Այսօր մենք կորցնում են մեր սերնդին՛՛,-շեշտեց նա:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ