22 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

՛՛Մարքսիստներից մինչև դաշնակներ, Տեր-Պետրոսյանից մինչև Ծառուկյան՛՛ /վւդեո/

Վրաստանում կոալիցիան սկսել է քանդվել, և դա բնական է: Այս մասին այսօր ՛՛Հենարան՛՛ ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՛՛Կովկաս՛՛ ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը: Վերջինս նկատեց, որ եթե Հայաստանում ևս նման կոալիցիա լիներ, ապա նույնը կլիներ, կփլուզվեր: ՛՛Պատկերացրեք, որ Հայաստանում միավորվել են բոլոր քաղաքական ու ոչ քաղաքական ուժերն իշխանության դեմ, մարքսիստներից մինչև դաշնակներ, Տեր-Պետրոսյանից սկսած մինչև Ծառուկյան, օլիգարխներից սկսած վերջացրած ՕԵԿ-ով…՛՛:

Նա նշեց, որ կարծես թե ընդդիմության նոր կենտրոն է ձևավորվում և հետաքրքիր է, թե արդյոք Իրակլի Ալասանիայի “Ազատ դեմոկրատներ” կուսակցությունը կհամագործակցի Սաակաշվիլիի հետ, թե ոչ:

 Ըստ քաղաքագետի՝ չնայած սրան Վրաստանը փորձելու է գնալ Եվրոասոցացման համաձայնագրի ուղղությամբ, միևնույն ժամանակ փորձելու է հարաբերությունները կարգավորել ՌԴ-ի հետ:

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա նա ասաց, որ հայ-վրացական հարաբերություններն ունիկալ են, նրանք վերջին քսան տարիներին մշտապես տարբեր քաղաքական ճամբարներ են ընտրել, սակայն դրանք չեն խանգարել, որ հարաբերությունները նորմալ լինեն: ՛՛Եթե մենք փչացնենք հարաբերությունները Վրաստանի հետ, դա մեզ այնպես կհարվածի, որ նույնիսկ չենք էլ պատկերացնում՛՛:

Հիշեցնենք, որ այս օրերին Վրաստանում տարբեր նախարարներ հեռանում են պաշտոններից:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ