20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Փոստանջյանի նախագիծը՝ վաղը

 Ազգային ժողովը հրատապ կարգով քառօրյայի երկրորդ օրը՝ օրվա երկրորդ կեսին կքննարկի “Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի Հանրապետությունների անվտանգության ապահովման ռազմաքաղաքական հիմնադրույթների հայեցակետերի մասին” ՀՀ ԱԺ որոշման նախագիծը, որը ներկայացրել է ԱԺ “Ժառանգություն” խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: Այս մասին ԱԺ նիստի մեկնարկին տեղեկարցեց ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը՝ ներկայացնելով քառօրյա նիստերի օրակարգը: 

“Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը բացասական եզրակացություն չի տվել նախագծին, սակայն “Ժառանգություն” խմբակցությունն այն ճանաչել է հրատապ եւ ներկայացրել է խորհրդարանի քննարկմանը”,-հայտարարեց ԱԺ նախագահը:

Համապատասխան նախագծով պատգամավորն առաջարկում է՝ Հաշվի առնելով միջազգային եւ ռազմաքաղաքական իրադրությունը, մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղի (Արցախի) եւ Հայաստանի Հանրապետությունների նկատմամբ սպառնալիքներն ու մարտահրավերները՝ ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, բացառել Լեռնային Ղարաբաղի (Արցախի) եւ Հայաստանի Հանրապետությունների պետական սահմաններին այլ պետությունների կամ միջազգային կազմակերպությունների կողմից անցակետերի (սահմանապահ, մաքսային եւ այլն) տեղակայումը, բացառել Լեռնային Ղարաբաղի (Արցախի) եւ Ադրբեջանի Հանրապետության սահմաններին այլ պետությունների կամ միջազգային կազմակերպությունների կողմից զինված ուժերի տեղակայումը, բացառել Հայաստանի Հանրապետության անդամակցությունը կամ միավորումը որեւէ կառույցի, որը կվտանգի Լեռնային Ղարաբաղի (Արցախի) եւ Հայաստանի Հանրապետությունների ինքնիշխանությունը եւ/կամ տարածքային ամբողջականությունը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ