12 Հունվարի, Երկուշաբթի, 2026
KFC

Նիկոլը դուր գալիս է, Զարուհին՝ ոչ

ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովի քառօրյայի մեկնարկին այսօր բողոքեց  ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանից, քանի որ վերջինս անջատում է ընդդիմադիրների խոսափողները, երբ նրանք  քննադատում կամ ինչ-որ մեղադրանք են ներկայացնում իշխանություններին:  Հակառակը սակայն, երբ  քաղաքական մեծամասնության ներկայացուցիչներն են նման ելույթներով հանդես գալիս ըդդիմության դեմ,  ապա Աժ նախագահը երբեք չի անջատում խոսափողը:

Փաշինյանը կոչ արեց զերծ մնալ անջատումներից եւ հիշել, որ սա քաղաքական ամբիոն է եւ մարդիկ պետք է արտահայտվելու հնարավորություն ունենան

Սակայն  Գալուստ Սահակյանը չահամաձայնվեց գործընկերոջ հետ եւ ասաց, որ ատգամավորները իրենց տեսակետները արտահայտելու համար բավականին շատ միջոցներ ունեն եւ դրա համար միայն նիստերի դահլիճը չէ:

“Մի բան է, երբ պատգամավորները դեբատների ժամանակ բանավիճում են եւ կարող են կոռեկտության սահմաններից դուրս գալ եւ այլ բան է, որ պետությանը վարկաբեկում են: Ես չեմ կարծում, որ պետք է հավասար դիտենք այդ հարցը: Օրինակ դուք, պարոն Փաշինյան, նույնպես խոսում եք եւ որքան էլ ինձ դուր չգա դա, դուք խոսում եք մինչեւ վերջ, որովհետեւ ասում եք ձեր տեսակետը՝ երբեք չփորձելով մասնավորեցնել միտքը եւ մեղադրանքների պաշարը, որն արվում է Զարուհի Փոստանջյանի կողմից”,- եզրափակեց ԱԺ նախագահը:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ