23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ինչ է հայտնաբերել Բնապահպանության նախարարությունը

ՀՀ բնապահպանության նախարարության իրականացրած ստուգումների, շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների արդյունքում հաշվարկվել է 56.84 մլն.դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս

 

  ՀՀ բնապահպանության նախարարության՝ 03-07.11.2014թ. ժամանակահատվածում իրականացրած միջոցառումների ևԲնապահպանական պետական տեսչության վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում կայացվել է 3.02մլն.դր.  ընդհանուր գումարի վարչական տուգանքի 26 որոշում և հաշվարկվել է 56.84մլն.դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

 Մասնավորապես` ՀՀ ԲՆ բնապահպանական պետական տեսչության անտառների, կենսաբազմազանության, հողերի, թափոններիևվտանգավորնյութերիվերահսկողությանևՏավուշիտարածքայինբաժինների կողմից «Հայանտառ» ՊՈԱԿի «Իջևանիանտառտնտեսությունում» իրականացված համատեղ ստուգման արդյունքում հայտնաբերված խախտումների համար հաշվարկվել է 1,22մլն.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս, իսկ   Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված  ապօրինի ծառահատման երկու գործի քննության արդյունքում ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 100.0 հազ.դր ընդհանուր  գումարի վարչական տուգանքի երկու որոշում:

 

  

   Բնապահպանական պետական տեսչության Արագածոտնի տարածքային բաժնի կողմից երկու տնտեսվարողների մոտ իրականացված ստուգումների արդյունքում հայտնաբերված ջրերի պահպանությաննորմերիխախտումների համար կայացվել է 600.0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի երկու որոշում և հաշվարկվել է 52.582մլն.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Բնապահպանության նախարարության Կոտայքի տարածքային և Կենսաբազմազանության, հողերի, թափոններիևվտանգավորնյութերիվերահսկողությանբաժինների կողմից մեկ տնտեսվարողի մոտ իրականացված համատեղ ստուգման արդյունքում հայտնաբերված նույնատիպ խախտման համար կայացվել է 300.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 1,3մլն.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

  Ընդերքիբնապահպանականվերահսկողության բաժնի կողմից տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերված խախտման համար կայացվել է 300.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 969,17հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

 

Անտառներիվերահսկողության բաժնի կողմից իրականացված շրջայցերի արդյունքում հայտնաբերած փայտանյութի ապօրինի տեղափոխման համար  տասնմեկ ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 1.1մլն.դր ընդհանուր  գումարի վարչական տուգանքի տասնմեկ որոշում և հաշվարկվել է 675,0հազ.դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Կենսաբազմազանության, հողերի, թափոններիևվտանգավորնյութերիվերահսկողության բաժնի կողմից իրականացված շրջայցերի արդյունքում հայտնաբերած խախտմանհամար   ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0 հազ.դր  գումարի վարչական տուգանքի  որոշում և հաշվարկվել է 90,0հազ.դր. գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

  Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված երկու գործերի քննության  արդյունքում  երկու ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 200.0 հազ.դր ընդհանուր  գումարի վարչական տուգանքի երկու որոշում:

 

    ՀՀ ԲՆ Գեղարքունիքի տարածքային բաժնի և ՀՀ ոստիկանության Ճամբարակի բաժնի կողմից իրականացված համատեղ շրջայցերի ընթացքում  հայտնաբերած խեցգետնի ապօրինի որսի համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0 հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում իսկ առգրավված 40.0կգ կենդանի խեցգետինը բաց է թողնվել Սևանա լիճ: 

   Արարատի տարածքային բաժնի կողմից իրականացված շրջայցերի ընթացքում  հայտնաբերած ապօրինի ձկնորսության համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 70.0 հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 3,0հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

 

Բնապահպանական և բնօգտագործման վճարի հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար  ՀՀ ԲՆ բնապահպանական պետական տեսչության Երևանի տարածքային բաժնի կողմից երեք տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 150.0հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի որոշումներ, իսկ  Տավուշի տարածքային բաժնի կողմից տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում:

 

       Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության կիրառած պատժամիջոցներից պետական բյուջե հաշվետու ժամանակահատվածում մուտք է եղել 4.1 մլն.դր. գումար:                          

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ