12 Մարտի, Չորեքշաբթի, 2025
KFC

ՀՀ ու ԱՀ իշխանությունները շարունակում են ժողովրդին ստելով սպասարկել Ադրբեջանի շահերը՝ չնայած այն փաստին, որ փաստաթղթում ամրագրված է գերիների վերադարձի դրույթը /Տեսանյութ/

Արցախի նախագահի ստի հետքերով. Mediaport-ի հրապարակումը հաստատվեց Mediaport-ը գրել էր, որ ադրբեջանցիները Արցախի Կարմիր Շուկա-Շուշի հատվածում պահանջում են համատեղ օգտագործման ճանապարհ՝ խոստանալով 30 ռազմագերու վերադարձ: Գրել էինք, որ պայմանավորվածությանը կողմ են եղել Արայիկ Հարությունյանը և Նիկոլ Փաշինյանը։ Մեր հրապարակումից հետո Արցախի նախագահը սրտաճմլիկ ստատուս գրեց՝ պնդելով, թե «ցնդաբանություն» է, որ Կարմիր շուկա-Շուշի ճանապարհի հսկողությունից ենք հրաժարվելու։ Հարությունյանի սուտը փաստացի հերքել է անհետ կորած զինծառայողի հարազատ Արսեն Ղազարյանը, որի խոսքով՝ արդեն իսկ ձեռք է բերվել պայմանավորվություն Կարմիր շուկայում ռուս խաղաղապներ տեղեկայելով՝ ճանապարհը համատեղ օգտագործման դարձնելու մասին:

Փաստացի, կապիտոլյացիոն պայմանագրի ստորագրումից հետո էլ ՀՀ ու ԱՀ իշխանությունները շարունակում են ժողովրդին ստելով սպասարկել Ադրբեջանի շահերը՝ չնայած այն փաստին, որ փաստաթղթում ամրագրված է գերիների վերադարձի դրույթը։ Նիկոլ Փաշինյանը անգամ չի կարողանում իմպլեմետացնել իր ստորագրած խայտառակ փաստաթուղթը։

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ