Եռյակը լքելու պաշտոնական ժամանակացույցը .Իրավունք
“Իրավունք” թերթը գրում է.
“Ըստ “Ժառանգությանը” մոտ կանգնած աղբյուրի՝ “եռյակի” շուրջ ներքին հակասությունները կարծես թե մոտեցել են հանգուցալուծման: Ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ անկախ ամեն ինչից՝ մինչև տարեվերջ կուսակցությունը պաշտոնապես լքելու է “եռյակը”, սակայն տարաձայնություններ կան, թե կոնկրետ երբ դա պետք է արվի: Ռուբիկ Հակոբյանը համարում է, որ դա պետք է լինի Նոր տարվանից, մեծամասնությունը, այդ թվում և Րաֆֆի Հովհաննիսյանը՝ նոյեմբերի 17-18-ին՝ Աժ-ում ԵՏՄ համաձայնագրի վավերացման ընթացքում կամ առավելագույնս նոյեմբերի 20-22-ին, իսկ Զարուհի Փոստանջյանը պնդում է, որ դա պետք է տեղի ունենա նոյեմբերի 14-ից անմիջապես հետո”:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում