17 Մարտի, Երկուշաբթի, 2025
KFC

ԱԱԾ վերջին հարցման արդյունքները շոկային են․ Փաստ

Անզեն աչքով էլ նկատելի է, որ վերջին շրջանում իշխանամետ որոշ շրջանակներ վերստին ամենօրյա ռեժիմով թիրախավորում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Նույնիսկ մի սովորական լուսանկարն էր մեծ աժիոտաժ առաջացրել: Բացի այն, որ նշյալ շրջանակները վաղուց «մասնագիտացել են» երկրորդ նախագահի հարցով և «յոթ երգ գիտեն, յոթն էլ» Ռոբերտ Քոչարյանի մասին, «Փաստի» հավաստի տեղեկություններով, վերջերս նրանք Փաշինյանից նոր հրահանգներ են ստացել այս առումով:

Բանն այն է, որ, կառավարության մեր աղբյուրի փոխանցմամբ, ԱԱԾ հերթական հարցման արդյունքները պարզապես սթրեսի են ենթարկել Նիկոլ Փաշինյանին, որը ջանասիրաբար իր թիմին փորձում է համոզել, որ հատկապես մարզերում ամեն ինչ «OK» է, իրենք տեղերում բարձր վարկանիշ ունեն:

Ըստ թերթի տեղեկությունների, վերջին հարցման արդյունքներով, Նիկոլ Փաշինյանի դրական վարկանիշը 12 % է, անտիռեյտինգը՝ 48 %: Բայց շատ ավելի զայրացրել է այն հանգամանքը, որ էական աճ է ունեցել հենց Ռոբերտ Քոչարյանի վարկանիշը՝ հասնելով մոտ 37 %, իսկ անտիռեյտինգը նվազել է մինչև 6 %: Այս հանգամանքը հաշվի առնելով՝ հրահանգ է իջեցվել՝ ինչպես հնարավոր է, վարկաբեկման արշավ սկսել։

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում։ 

 

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ