23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Հայաստանը ապագայի 2 սցենար ունի․ փորձագետ

  1. Ընդունել Արցախը վերադարձնելու ռազմավարությունը և համազգային ողջ ռեսուրսը կենտրոնացնել դրա շուրջ:
  2. Ընդունել կապիտուլիացիայի ակտը և ապագան կառուցել տարածաշրջանի ենթադրյալ ապաշրջափակման հեռանկարի շուրջ, կապիտուլիացիոն ակտը դարձնելով պետության «հիմնադիր փաստաթուղթ»:

Երրորդ ցանկացած սցենար այս երկուսից մեկի մոդիֆիկացիան է:

Այս երկու սցենարները միմյանց բացառում են:

  1. «Ապաշրջափակում» բառի լայն իմաստով չի լինելու, եթե մենք որդեգրում ենք առաջին սցենարը:
  2. Եթե նույնիսկ ընդունում ենք երկրորդը, Ադրբեջանն էլ, Թուրքիան էլ մշտապես հաշվի են առնելու առաջին սցենարի հեռանկարը: Կապիտուլիացիոն ակտով էլ պարզ է դառնում, որ այդ հեռանկարը առաջին հերթին շատ մշուշոտ է, երկրորդ հերթին ոչ շահավետ և, որ ամենակարևորն է, «ապաշրջափակումը» հաշված ժամերի ընթացքում կարող է նորից դառնալ «շրջափակում»:
  3. Ի դեպ, երկրորդ սցենարի մշուշոտ լինելը պայմանավորված է նաև նրանով, որ Թուրքիան և Ադրբեջանը դեռևս տարածքային պահանջներ ունեն Հայաստանի նկատմամբ:
  4. Հայաստանի գործող իշխանությունների մնալը բացառում է առաջին սցենարը:
  5. Բացառում է նաև երկրորդը, քանի որ այս իշխանությունները լինելով երկրորդ սցենարի հեղինակ և կողմնակից, նույնիսկ այդ սցենարն են տապալելու:

Վերլուծել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։ 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ