12 Փետրվարի, Հինգշաբթի, 2026
KFC

Քննարկվել են առողջապահության ոլորտին առնչվող հարցեր

 

Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատությունների ղեկավարների հետ անցկացրած խորհրդակցության ժամանակ քննարկել է ձմռան նախապատրաստական աշխատանքների պատշաճ կազմակերպման, ինչպես նաև առողջապահության ոլորտին առնչվող և ոլորտի զարգացմանն ուղղված մի շարք հարցեր:

Առաջնահերթ կարևորելով ձմռան նախապատրաստական աշխատանքների իրականացումն ու առողջապահական հիմնարկներում անհրաժեշտ ջերմաստիճանի ապահովումը՝ Դավիթ Օհանյանը նշել է, որ պետք է տարվեն համապատասխան աշխատանքներ:

«Խուսափելու համար ավելորդ անհարմարություններից՝ կազմակերպեք ջեռուցման համակարգերի փորձարկման աշխատանքներ և եթե կհայտնաբերվեն թերություններ, ապա սպասարկում իրականացնող համապատասխան կազմակերպությունների միջոցով կկարողանանք անմիջապես շտկել դրանք, որպեսզի ձմռան ամիսներին մեր համաքաղաքացիներին պատշաճ սպասարկում ապահովենք»,- ընդգծել է Դավիթ Օհանյանը: Առաջիկայում նաև այցելություններ կլինեն բուժհաստատություններ՝ ստուգելու կատարված աշխատանքները: Անդրադառնալով համաքաղաքային շաբաթօրյակ-ծառատունկին` քաղաքապետի տեղակալը մեկ անգամ ևս կոչ է արել ակտիվ մասնակցություն ցուցաբերել և իրենց ներդրումն ունենալ մայրաքաղաքի մաքրության պահպանման, ինչպես նաև կանաչ տարածքների ընդլայնման գործում: 

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ