23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Խելքի եկեք, տղերքի արյունը դեռ չի սառել, հողը տնքում է թուրքի ոտքի տակ. Մարգարիտ Եսայան

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
«Էս ինչ արտահերթ ընտրության քննարկումներ են, խելքի եկեք, սրանց իշխանությամբ որեւէ ընտրություն կնշանակի երկիրը էս անգամ արդեն գիտակցաբար հանձնել թուրքին։Խելքի եկեք, տղերքի արյունը դեռ չի սառել, հողը տնքում է թուրքի ոտքի տակ։
 
Խելքի եկեք սրանք 2018-ին այնպես փառահեղ են կեղծել ընտրությունների արդյունքները/հայտարարում եմ ամենայն պատասխանատվությամբ, որպես այդ ժամանակ առաջադրված ռեյտինգային թեկնածու/, որ անգամ երբեմնի փորձառուները կերազեին։
 
Խելքի եկեք, նիկոլիզմով գնալ մի նոր ընտրության, կնշանակի լեգիտիմացնել չարաբաստիկ պատերազմի արդյունքը՝ Արցախի եւ Սյունիքի հայաթափումը, տարածքների հանձնումը թուրքին, երկրի կործանումը, բանակի կործանումը։
Խելքի եկեք…
 
Եթե որեւէ քաղաքական ուժ, որեւէ, կգնա սրանց հետ արտահերթ ընտրության, /սրանց հետ անգամ մատաղ ուտելու գնալն է դավաճանություն/, ինձ համար տվյալ ուժը այլեւս գոյություն չի ունենա, կհամարեմ նույնքան դավաճան եւ հողատու, որքան սրանց․․ Խելքի եկեք, սրանք պետք է հեռանան, պարտավոր են հեռանալ, պարտավոր ենք մաքրել ավգյան ախոռները եւ հետո միայն, նոր կետից անցկացնել արտահերթ ընտրություն…
 
Այո, լինելու է արտահերթ, պարտադիր է, որ լինի, բայց՝ առանց նիկոլի եւ առանց նիկոլիզմի․․․
Խելքի եկեք, հերիք եղավ ձեր նեղ, պուճուրիկ, ճղճիմ շահերը գերադասեք հիմնականից՝ երկրի եւ հայրենիքի փրկությունից․․․Հերիք եղավ մեծ-մեծ խոսել, իբր փողկապ եք կապել եւ ձեզնից բան եք ներկայացնում․․․
 
Խելքի եկեք, քանի ինքներդ չեք կերել ձեր իսկ փողկապները․․․
Երբ չի լինի Հայաստանի Հանրապետություն եւ Արցախ, ձեր պատգամավորական մանդատները ո՞ւմ են պետք, հարց տվեք ձեզ, սրանց հետ ընտրությունների գնալուց հետո, ո՞ր երկրի շահն եք պաշտպանելու՝ թուրքի․․․
 
Չասեք, թե կհաղթեք, եւ այդպիսով կվերցնեք իշխանությունը, չասեք, քանի որ սրանք կեղծելու են մինչեւ վերջ, սրանք կեղծելու եւ մանիպուլացնելու մաստեր-կլաս են ցույց տալու եւ հետո բոլորդ ոռնալու եք ցավից…Խելքի եկեք․․․»:
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ