04 Ապրիլի, Saturday, 2026
KFC

Ցավակցել է Սերժ Սարգսյանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Մովսիսյանների ընտանիքին՝ պետական եւ քաղաքական ականավոր գործիչ Վլադիմիր Մովսիսյանի մահվան կապակցությամբ:

“Ցավով տեղեկացա Վլադիմիր Մովսիսյանի մահվան մասին:

Մենք կորցրինք փորձառու եւ հմուտ պետական ու քաղաքական գործչի: Նրա երկարամյա եւ նվիրված գործունեությունը ամենատարբեր պաշտոններում միշտ ուղղված է եղել մեկ նպատակի՝ հայրենիքի շենացմանը: Մեծ է անվանի գործչի վաստակը Հայաստանի տնտեսական զարգացման գործում:

Թե՛ խորհրդային շրջանում, թե՛ Հայաստանի Հանրապետության հռչակումից հետո Վլադիմիր Մովսիսյանը եղել է առաջին հերթին ազգային կերպարի մարմնացում: Զբաղեցնելով պետական կառավարման համակարգի բարձրագույն պաշտոններ՝ նա միշտ հավատարիմ մնաց երկրին եւ ժողովրդին ծառայելու իր տեսլականին: Քաջածանոթ լինելով Հայաստանի յուրաքանչյուր բնակավայրի խնդիրներին` նա մշտապես փորձում էր գտնել եւ իրականացնել այնպիսի լուծումներ, որոնք միտված էին պարզ մարդկանց հոգսերի թեթեւացմանը: Հենց այդ պատճառով էլ նա վայելում էր հայրենակիցների սերն ու հարգանքը, եւ նրան վստահում էին Հայաստանի յուրաքանչյուր անկյունում:

Խորին ցավակցություն եմ հայտնում Վլադիմիր Մովսիսյանի հարազատներին, մերձավորներին եւ գործընկերներին”,-ասված է Հանրապետության Նախագահի ցավակցական հեռագրում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ