06 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

՛՛Ովքեր կողմ կքվեարկեն ԵՏՄ-ին, պետական դավաճաններ կդառնան՛՛ /վիդեո/

ԱԺ ‘’Ժառանգություն’’ խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը դեմ է ԵՏՄ պայմանագրին ՀՀ-ի անդամակցությանը: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նա ասաց, որ նրանք, ովքեր Ազգային ժողովում կողմ կքվեարկեն այս փաստաթղթին, կհամարվեն պետական դավաճաններ:

Դիտարկմանը, թե իրենց խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը ևս դեմ չէ այդ անդամակցությանը, ապա Փոստանջյանն ասաց, որ այդ մասին չի խոսել նրա հետ, կուսակցությունում շուտով վարչության նիստ կգումարվի և կքննարկվի: Պատգամավորը չի կարծում, որ ԵՏՄ-ին միանալն անշրջելի փաստ է ՀՀ-ի համար, ինչում համոզված է և այդ մասին հայտարարել է առաջին նախագահ, ՀԱԿ ղեկավար Լրոն Տեր-Պետրոսյանը:

Հարցին, թե եթե եռյակի պատգամավորներն էլ կողմ քվեարկեն, ուրեմն նրանք էլ են դավաճաններ, Փոստանջյանը պատասխանեց. ՛՛Ովքեր կողմ կքվեարկեն այդ պայմանագրին, պետական դավաճանություն են գործում: Անշրջելին միայն մարդու կյանքն է՛՛:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ