16 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Դեղերի թանկացումն անխուսափելի է

Դեղ արտադրողների եւ ներմուծողների միության նախագահ Սամվել Զաքարյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է, որ նոյեմբերի 1-ից ուժի մեջ է մտել “Առևտրի և ծառայությունների մասին” օրենքը, համաձայն որի ՝ դեղերը պետք է պարտադիր դրոշմավորվեն:

Նա կարծիք է հայտնել, որ դա անիմաստ և աննպատակահարմար, մասնավոր հատվածի համար խոչընդոտներ կստեղծվեն:

Ըստ նրա` օրենքն արդեն ուժի մեջ է մտել, և արդեն ընկերությունները փորձում են դրոշմապիտակավորել դեղերը:

“Արդեն խոչընդոտներ են ստեղծվել իրենց աշխատանքներում: Դրոշմապիտակավորումն արդեն հավելյալ ծախսեր է պահանջում, իսկ այդ հավելյալ ծախերը կհանգեցնի նրան, որ դեղերի ինքնարժեքը կբարձրանա: Սա իր հերթին կբերի սոցիալական դժգոհության: Կան մարդիկ, ովքեր դեղի փաթեթն ամբողջությամբ չեն գնում, այլ մեկ-երկու հատ: Սրա հետևանքով խախտվելու է դրոշմապիտակավորման մասին օրենքը և մեծացնելու է կոռուպցիոն ռիսկը”,- ասել է նա` նշելով, որ այս պարագայում դեղերի թանկացումն անխուսափելի է:

“Օրենսդրական փոփոխությունը կատարվել է առանց դեղագործական ոլորտի մասնագետների կարծիքը լսելու: Ստվերը հենց մաքսանենգ ճանապարհով մուտք գործած դեղերի մեջ է: Այդ դեղերը գալիս են առանց դրոշմապիտակավորման և պետք է պայքարել Վրաստանից ներմուծվող դեղերի դեմ”,- ասել է բանախոսը:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ