28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Անկեղծ եղիր քեզ հետ… երբ տրտնջում ու բողոքում ես կյանքից, հիշի՛ր

ԻԴ օր Մեծի պահոց: Միջինք
Մտորումներ Միջինքի օրը: Պահքը կես եղավ.
 
Անկեղծ եղիր քեզ հետ…երբ տրտնջում ու բողոքում ես կյանքից, հիշի՛ր…
 
Մկրտվելիս խոստացար հրաժարվելով հրաժարվել չարից: Հրաժարվեցի՞ր: Ո՛չ:
 
Պատարագի ժամանակ Աստծուց ներողություն խնդրեցիր քո գործած կամա և ակամա մեղքերի համար: Ազատվեցի՞ր այդ մեղքերից: Ո՛չ:
 
Մեղքերի ընդհանրական խոստովանության ժամանակ ծնկաչոք ներողություն խնդրեցիր, որ քրիստոնեությունն ընդունելուց հետո
քո գործերով անարժան ես գտնվել:
 
Դարձա՞ր արժանի: Ո՛չ:
 
Պսակի խորհրդի ժամանակ Սուրբ Սեղանի առջև խոստացաք Տեր և Հնազանդ
լինել միմյանց: Եղա՞ք: Հայտնի է ձեզ և Աստծուն` որին խոստացաք:
 
Ամեն անգամ մեկի թաղման կարգին մասնակցելիս մտածեցիր, որ մի օր էլ դու ես լինելու… շտապեցի՞ր շտկել բացթողումներդ.
Եկեղեցում լսած քարոզից ոգևորվեցիր, խանդավառվեցիր, սրտիդ դուր եկավ:
 
Կիրառեցի՞ր քո կյանքում, թե սերմը ընկավ ճամփի եզերքին և…
 
Եթե դու քո աշխատավայրում թերանաս, ծուլանաս, սիրով չծառայես, դա էլ կհանդիսանա տրտմության պատճառ, ինչպես քո, այնպես էլ ուրիշ համար:
 
Եթե Աստված արդար վարվի քեզ հետ և պատժի քեզ քո թերացումների համար, նույնպես արդարություն արած կլինի: Բայց Աստված ավելի շատ սիրում է քեզ և չի հեռացնում կյանքից, որպեսզի հասցնես շտկել բացթողումներդ, որ անտեսել ես:
 
Դեռ մի բան էլ դո՞ւ ես տրտնջում և բողոքում կյանքից:
 
Իսկ եթե դու այս բոլորը պարտաճանաչ կատարում ես, ուրեմն դու տրտնջացող
ու բողոքող չես, այլ ցավում է սիրտդ նրանց համար, որոնք իրենց անօրենության և ագահության պատճառով անտեսում են օրենքն ու պատվիրանը` ցավ պատճառելով շատերին և քեզ: Թող ողորմի դարձյալ մեզ. մեր Գթառատ Հայրը մեր անգիտության, ծուլության և անհնազանդության համար: Իսկ մենք գոնե լուռ մնանք ու աղոթենք…
 
Մարդը շարունակում է մնալ ազատ կամքի տեր բանական էակ,
ով իրավունք ունի չարի և բարու միջև ընտրություն կատարելու.
 
Ծովիկ Դավթյան
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ