16 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Եթե սրվեն ՌԴ-ի ու ԵՄ-ի հարաբերությունները

 

”Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ գնում է ԵՏՄ-ին` ՀՀ-ի անդամակցության գործընթացը, որը պետք է քննարկի Ազգային ժողովը: Դրանից հետո գործը կհասնի Բելառուսին ու Ղազախստանին, և դրանով կարելի է գործն ավարտած համարել”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ”Կովկաս” ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը: Նա նշեց, որ միաժամանակ փորձեր են արվում Եվրոպայի հետ համագործակցությունը շարունակել, միջոցառումներ են արվում, ԵՄ-ից դեռ վարկեր ու գումարներ են տրվում:

”Ամենակարևորը Ուկրաինայի շուրջ տեղի ունեցող իրադարձություններին են, ռուսական ճգնաժամը, որից կախված է նաև ՀՀ-ի ապագան: Եթե ՌԴ_ի հարաբերությունները ԵՄ-ի հետ վերածվեն սառը պատերազմի, Հայաստանի վիճակն էլ լավ չի լինի”,-ասաց նա:

Քաղաքագետի խոսքով` Հայաստանի ավանդական քաղաքականությունն է չանել վերջնական որոշումներ, նա ընտրում է և այն, և այն մյուսը: ”Օրինակ` հայ-վրացական հարաբերությունները, որի ժամանակ հաշվի չեն առվում ՌԴ_ի շահերը, նույն կերպ նաև հայ-իրանական հարաբերությունները, հաշվի չեն առնվում ԱՄՆ-ի հարաբերությունները և այլն: Եթե ԵՄ-ՌԴ սրացումներ լինեն, մենք ստիպված կլինենք ընտրել այս թվարկված տարբերակներից որևէ մեկը, այ դա շատ վատ կլինի ՀՀ-ի համար”:

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ