05 Հուլիսի, Saturday, 2025
KFC

Չի կարող ստիպել

‘’Ներքին քաղաքականության մեջ ոչինչ տեղի չի ունենում, մեզ մոտ ապարատային քաղաքականություն է հիմա ներքին քաղաքականության փոխարեն”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ”Կովկաս” ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:

Henaran.am-ի դիտարկմանը, թե Ազատության հրապարակում եռյակն արդեն խոսում է արտահերթ ընտրությունների ու իշխանափոխության մասին, քաղաքագետը հարցով պատասխանեց. ”Իսկ ընտրություններ կա՞ն, որպեսզի գնան այդ ընտրություններին:

Ընտրություններ պետք է լինեն, որ եռյակն էլ գնա ընտրությունների”: Ըստ քաղաքագետի` եռյակն այսօր ոչ մի ռեսուրս չունի, որպեսզի ստիպի իշխանություններին՝ հայտարարելու այդ արտահերթ ընտրություննները: ”Ես 88-ից լսել եմ հեղափոխության կոչերի մասին, խոսում են, բայց ես չեմ տեսնում ոչ մի պատճառ, որ իշխանությունները գնան դրան”:

Իսկ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը չի կարող ստիպել : Քաղաքագետը չի հասկանում`ինչպես կարելի է անել դա:

”Այն ժամանակ, երբ կարողանան հինգ հազար մարդ հանել ու նրանց կես տարի փողոցում պահել, այդ ժամանակ կխոսենք: Ես այսօր չեմ տեսնում ոչ մի հանգամանք, ռեսուրս, որպեսզի իշխանությունների համար վտանգ ստեղծեն: Այն, ինչ ունի ընդդիմությունը, երևաց նախագահական ընտրությունների ժամանակ, երբ Լևոն Տեր-Պետրոսյանն ու Գագիկ Ծառուկյանը չմասնակեցին այդ ընտրություններին: Դրանից հետո ընդդիմության մոտ ոչինչ չի փոխվել”:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ