11 Օգոստոսի, Երկուշաբթի, 2025
KFC

Կամ պետականության պահապանն ես կամ հողատուի հետ ես. Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
«Կամ պետականության պահապանն ես կամ հողատուի հետ ես…երրորդ տարբերակ չկա։
 
Ի հայտ են եկել «պետականամետներ»,որոնք ռազմական հեղաշրջում իրականացնելու մեջ են փորձում մեղադրել բանակին։
 
Նույն այդ մարդիկ կամ լռում ,կամ ծափահարում էին,երբ խաղաղապահները 2018-ին դուրս եկան փողոց։
Նրանք լուռ էին,երբ «խաղաղապահների» ղեկավարին ապագա կապիտուլյանտը բարձր պաշտոնների էր նշանակում։
 
Ավելին.նրանցից շատերը 2008-ի փետրվարին Ազատության հրապարակում գոռում էին ՝ «Մանվել, Մանվել», բանակին փորձելով ներքաշել ներքաղաքական գործընթացների մեջ:
Իսկ այսօր,երբ պետությունը կործանման եզրին է նրանցից շատերը հանկարծ դարձան «պետականամետ»։
Պետության պահապանները չեն կարող սատարել կապիտուլյանտին եւ պարտավոր են գիտակցել,որ միակ ապակայունացնող սուբյեկտը հողատուն է։
 
Կամ պետականության պաշտպանն ես կամ հողատուի…երրորդ տարբերակ չկա»։
KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ