23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Խոնարհումի մարտի 8. Հրանուշ Հակոբյան

ՀՀ սփյուռքի նախկին նախարար Հրանուշ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
«Խոնարհումի մարտի 8
 
Այսօր մարտի 8-ն է, սակայն, ավա՜ղ, չկա տոնական զգացողություն։
Փոխարենը կան խտացած ցավ, վշտի և անորոշության ծանր զգացումներ։
 
Հազարավոր հայ մայրեր կուչ են եկել իրենց որդիների շիրիմներին և ողբում են, այրիացած կանայք սգում են իրենց ամուսինների կորուտը․․․
 
Ինչպիսի՜ հոգեկան տառապանք են ապրում այն մայրերը, կանայք ու աղջիկները, ում զավակները, հայրերն ու ամուսինները գերության մեջ են կամ անհետ կորած…
Իսկ ի՞նչ ասել և ինչպե՞ս սփոփել այն բյուր քույրերին ու տատիկներին, ովքեր ցավը հոգում անթեղած, ջանք են գործադրում դառը կսկիծի միջով ժպտալու իրենց հաշմված ու անդամահատված որդիներին, ամուսիններին, հայրերին:
 
Այսօր և ամեն Աստծո օր պետք է խոնարհվել և երախտապարտ լինել հայրենիքի համար ինքնազոհության գնացած ու լույս դարձած, նաև մեր կողքին ապրող և կենդանի լեգենդ դարձած հայորդիներ ծնած մայրերին․․․
Այսօր, ավա՜ղ, խամրած ու հաշմված մարտի 8 է, խոնարհումի մարտի 8․․․»:
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ