06 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Դատական հայց Քոչարյանի դստեր ընտանիքի դեմ. Ժողովուրդ

“Ժողովուրդը” գրում է, որ “Հայաստանի փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն հիմնադրամը” դատական հայց է ներկայացրել Ռոբերտ Քոչարյանի դստեր` Գայանե Քոչարյանի ամուսնու` Վիգեն Չատինյանի ընտանիքին պատկանող ընկերության դեմ:

“”Ժողովուրդ”-ին հայտնի դարձավ, որ նշված հիմնադրամը դեռեւս 2014թ. հուլիսի 21-ին հայց է ներկայացրել Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` “Միստր Շեդո” ձեռնարկության դեմ: Հիմնադրամը դատարանից պահանջել է ընկերությունից հօգուտ հիմնադրամի բռնագանձել 3 միլիոն 851 հազար դրամ գումար:

“Միստր Շեդո” ԱՁ-ն հիմնադրվել է 2012 թվականին, եւ ըստ պետռեգիստրի՝ նրա հիմնադիրը Արա Չատինյանն է: Սակայն դատարանում որպես պատասխանող հանդես են գալիս Վիգեն Չատինյանը, այսինքն՝ Ռոբերտ Քոչարյանի փեսան, եւ նրա մայրը` Մարինա Չատինյանը: Ի դեպ, Մարինա Չատինյանն անշարժ գույքի վաճառքով զբաղվող “Բարս” ընկերության հիմնադիր-տնօրենն է: Նրա մյուս որդին էլ 2013-ին ամուսնացել է ՀՀ ԱԺ պատգամավոր Մանվել Բադեյանի դստեր հետ”,- գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ