13 Հունվարի, Երեքշաբթի, 2026
KFC

Ազատամարտիկը հայ կանանց հրավիրում է Ազատության հրապարակ

Ազատամարտիկ Սուսաննա Մարգարյանը facebook-ի իր էջում գրառել է.

Սիրելի կանայք.

Վաղը մեր տղաների բանտարկության մեկ տարին է: Նրանք բանտում են, իսկ մենք ազատության մեջ, եթե իհարկե, սա կարելի է ազատություն անվանել: Ես ձեզ կոչ եմ անում վաղը Ազատության հրապարակում միանալ ինձ ի նշան բողոքի և ընդդեմ ռեժիմի ու անարդարության:

 Կանայք, եկեք մեր մայրական, մեր կանացի խոսքն ասենք այս անօրինակ ռեժիմի դեմ: Քույրեր, եկեք, եթե ձեզ թանկ է ձեր զավակների վաղվա օրը: Եկեք, եթե ցանկանում եք փրկել Հայաստանը: Մենք բռունցք պետք է դառնանք, սիրելի քույրեր, որ կարողանանք երկիրը քանդող ու հային իր դարավոր տնից քշող այս հրեշի վերջը տալ:

 Կանայք, ձեզնից այսօր շատ բան է կախված: Դուք պարտավոր եք, դուք հզոր եք և դուք կարող եք: 

Սպասում եմ ձեզ վաղը՝ Նոյեմբերի 5-ին, ժամը 12-ից Ազատության հրապարակում

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ