19 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Իշխանության գալու երազներն ու իրականությունը շատ դեպքերում չեն համատեղվում . ԱԺ նախագահ

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի կարծիքով ոչ իշխանական ուժերի կողմից սկսված գործընթացը վերագրված բուրժուադեմոկրատական հեղափոխությունը ժողովրդին այնքան էլ հասկանալի չէ:

 “Նրանք, ովքեր բուրժուական կարգերի մասին են մտածում կամ մեր ժամանակով բուրժուական տրադիցիաններով են ապրում, փորձում են որպեսզի իշխանությունները բուրժուազիայի ձեռքը ընկնի, իսկ որպեսզի ժողովուրդը հասկանա, թե դա ուր է տանելու, մենք կարծում ենք նույնիսկ սահմանադրական փոփոխության առկայությամբ մեր երկիրը սոցիալական երկիր է լինելու եւ այդ ճանապարհով է գնալու”-ասաց նա լրագրողների հետ ճեպազրույցում:

Գալուստ Սահակյանը ՀՀԿ-ի նախաձեռնությամբ արտահերթ ընտրությունների գնալը համարեց անտեղի ենթադրություն:

“Հայաստանի քաղաքական դաշտն արդեն իսկ իր մշակույթն ունի եւ դա ընդունում ենք, թե չենք ընդունում, համենայն դեպս կառավարման այն մոդելը, որը Հայաստանում իրագործվել է անկախությունից սկսած նման ենթադրությունների գնալը, կարծում եմ անտեղի աշխատանք է”,-ասաց նա:
Նրա խոսքով, ցանկացած կուսակցության նպատակն է իշխանության հասնելը:

 “Հստակ ծրագիր է պետք, որն ընդունելի կլինի հասարակությանը, եթե լավ ծրագրեր ունի ընդդիմությունը կամ քաղաքական տարբեր ուժեր, նախեւառաջ պետք է աշխատեն հասարակության հետ: Դա է պատճառը, որ մեկնարկը սկսեց նրանից, որ շտաբներ բացեն եւ փորձեն իրենց տեսակետերը հասարակությանը ներկայացնել:

Այսինքն՝ իշխանության գալու երազներն ու իրականությունը շատ դեպքերում չեն համատեղվում իրար”,-եզրակացրեց Ազգային ժողովի նախագահը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ