19 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ինքներդ ձեզ հարցրե՞լ եք, թե ո՞վ եք դուք ու ո՞վ է Ռիժկովը

Օգտատեր Գեղամ Ասլամազյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

“Հայաստանի հասարակական-քաղաքական դաշտում մարդկանց մի խումբ կա, որը ասես մերձբալթյան երկրներից, կամ էլ այսօրեական Ուկրաինայից լինի՝ հիստերիկ ռուսատյացության դրսևորումների առումով։ Հիրավի, ի՜նչ լինի-չլինի, մեկ էլ վայնասունները սկսվում է։ Կիսելյովն է ինչ որ բան ասում՝ վայնասուն, ՌԴ դեսպանն է ինչ որ բան ասում՝ վայնասուն, հիմա էլ Ռիժկովն ա շատ տակտով արձանագրել, թե ինչ բառդակ ենք սարքել մենք Արցախյան հարցը՝ էլի վայնասուն։

Նախ, հիշենք, թե ինչ է ասել Ռիժկովը. Ղրիմի հետ Ղարաբաղը մի համեմատեք, Ղրիմի հետ ամեն ինչ պարզ է, իսկ Ղարաբաղի հետ չէ։ Այլ կերպ ասած՝ «Մենք Ղրիմը վերցրել ենք ու մարսում ենք, իսկ դուք՝ միացում գոռալով՝ անկախություն հայտարարիք, հետո էդ անկախությունը ինքներդ չճանաչաելով, սկսեցիք ուրիշներից դա ակնկալել, ընդ որում՝ անկախացնելով, Ղարաբաղղը դուրս բերեցիք բանակցային գործընթացից»։ Բա ճիշտ է ասում մարդը, կաո՞ղ է ինքներս չենք եփել այս շիլափլավը։

Հիմա հիստերիկ կոնվուլսիաների մեջ գտնվող՝ տարբեր լրագրողիկների, քաղաքական գործչիկների, հասարակական ակտիվիստիկների ու դիվանային պատրիոտիկների մասին. Էդ որ բերաններդ տենց կիլոմետրերով բացել եք ու ինչ ձեր մաղձոտ ուղեղներին փչում ա՝ հանձնում եք ինտերնետ հանրության դատին, մի պահ ինքներդ ձեզ հարցրե՞լ եք, թե ո՞վ եք դուք ու ո՞վ է Ռիժկովը։ Բացի նրանից, որ նա ՀՀ Ազգային հերոս է… դուք նրա 1/1000-րդի չափ արած ունե՞ք էս երկրի ու էս ժողովրդի համար”։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ