Լավ էլի, մի խոսեցրեք /վիդեո/
”Ամեն ինչ, ինչ կապված է Հայաստանի հետ, ինձ հետաքրքրում է, այլ հարց է, որ ես այդ մասին չեմ ցանկանում խոսել, եռյակի հետ կապված այն պահն է, որ չեմ ուզում ասել, որովհետև եթե ասեմ այն, ինչ-որ հասկանում են իմ քաղաքագետ չլինելով…ժողովուրդը շատ ավելին է հասկանում”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց “Ժառանգություն” կուսակցության անդամ Անահիտ Բախշյանը` ի պատասխան հարցին, թե ինչու է եռյակը դադար վերցրել: Բախշյանը նախ նշեց, որ եթե խոսի այդ մասին, ապա այլ տպավորություն կձևավորվի, և այդ իսկ պատճառով էլ նախընտրում է լռել: Նա, սակայն, նկատեց, որ իր տեսակետի մասին ասել է կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանին:
ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանն էլ հավելեց՝ եռյակի գործն է հանրահավաք անել, թե ոչ: Ինչ վերաբերում է իշխանության հետ բանակցություններին՝ ՛՛բանակցությունների, երկխոսության տարբերակն իշխանությունը երբեք էլ չի բացառել՛՛:
”Այ մարդ, Րաֆֆիից բացի ով է այնտեղ ընդդիմություն”,-պոռթկաց Անահիտ Բախշյանը: ”Րաֆֆի Հովհաննիսյանը նախագահական ընտրություններից առաջ միասնական հրապարակի կոչ արեց, արեց, և հիմա այդ պատանդն է իր կոչի, այսքան բան եմ ասում”: Դիտարկմանը, թե Գագիկ Ծառուկյանն էլ պակաս ընդդիմադիր ելույթ չունեցավ, Բախշյանը նետեց՝ լավ էլի, մի խոսեցրեք:
Մանրամասները` տեսանյութում: