01 Հունիսի, Saturday, 2024
KFC

Անբարոյական ու անթույլատրելի է

Մայրության նպաստի վերաբերյալ օրենքում քննարկումները սկսվեցին Վերահսկիչ պալատի վերջին բացահայտումներից հետո, երբ պարզ դարձավ, թե ինչ մեխանիզմների են դիմում քաղաքացիները: Այս մասին այսօր ասուլիսում ասաց ”Ժառանգություն” կուսակցության անդամ Անահիտ Բախշյանը: ”ՎՊ-ը բացահայտել էր ”ատկատների” մեխանիզմ, երբ մարդիկ շատ կարճ են աշխատում ու պետությունն էլ բյուջեից հսկայական գումարներ է տալիս՛՛,-նշեց նա:

Բախշյանը հիշատակեց Ֆինանսների նախկին նախարար Դավիթ Սարգսյանի կնոջը,  ով 20 միլիոն դրամ պարգևավճար էր ստացել: ՛՛Ես չեմ մեղադրում այդ կնոջը, պետությունն այդպիսի աշխատավարձ է նշանակել, ինքն ի՞նչ մեղավոր է: Հակաօրինական բան չի եղել, բայց երևույթը մեր հասարակության մեջ հերթական անգամ այս ալիքը բարձրացրեց: Թաց, չոր, արդար, անարդար, բոլորը խառնվեց իրար, որովհետև մեր իշխանությունը ունքը սարքելու տեղն աչքն էլ է հանում՛՛,-նկատեց նա: 

Նա անթույլատրելի ու անբարոյական է համարում, որ կառավարությունը աշխատող հղի կանանց հաշվին չաշխատողներին նպաստ տա: ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանն էլ ասաց, որ պետք չէ օրենքը նման կերպ մեկնաբանել: Նա ընդգծեց, որ փորձը ցույց է տալիս, որ ձևակերպում են վերջին ամիսներին ու հսկայական գումարներ տալիս: Նա հայտնեց, որ այսօր ՀՀԿ-ը կրկին քննարկելու է այդ օրենքում փոփոխությունների հարցը:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ