Գնացող չկա … ուղարկող էլ չկա
”Իշխանությունները որ գնացող լինեին, կգնային, գնացող չկա, ուղարկող էլ չկա, ցավոք”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը կարծիք հայտնեց ԺԿ նախագահ Տիգրան Կարապետյանը: ”Ես համարում եմ, որ Հայաստանը երբևէ չի բարելավի, եթե անարդար իշխանություն ու ընդդիմություն ունենա: Աշխարհում այդ երկու ուժը մրցակցելով իրար հետ` հնարավորություն են տալիս որոշ փոփոխությունների, մենք չունենք այդ հնարավորությունը, որովհետև հայհոյելով չի ընդդիմություն դառնալը”:
Կարապետյանը չի հավատում եռյակի անկեղծությանը, դրա համար էլ նրանց կողքին չէ: Բացի այդ, եռյակն էլ իրեն չի հրավիրել հանրահավաքին: ”Ասում են` համաժողովրդական շարժում է, բայց ոչ մի արտախորհրդարանական ուժ նրանց կողքին կանգնած չէ: Ես յուրաքանչյուր ուժի կողքը կլինեմ, եթե տեսնեմ, որ դա ռեալ ընդդիմություն է”:
Կարապետյանն ընդգծեց, կհավատա եռյակին, երբ ժողովրդի մի մասին ոչ թե ավտոբուսով բերեն հանրահավքների, այլ ժողովուրդըն ինքը գա: ”Արամ Սարգսյանն ասում էր` տասը օր մնաց, Լևոն Տեր-Պետրոսյանը, Ջհանգիրյանն ինչ էին ասում, որ մեկ ամիս մնաց, հիմա կլինի իշխանափոխություն, ոնց հավատանք, եթե նույն բանն են ասում:
Առաջին նախագահն արդեն տարել է խորհրդարան ՀՀՇ-ին, հիմա ուզում է ամպրապնդվի, բազմանա, որ գա իր ժամը: Իրենք ամեն ինչի ունակ են, միայն իրենք լինեն կենտրոնում”: