24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Մեր նախարարությունում 20 հաստիք է ավելացել. Աշոտյանի պատասխանն՝ Արամ Մանուկյանին

Բյուջեի նախագծի քննարկմանը ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին դիմելով՝ նշեց, որ բյուրոկրատական ապարատի՝ նախարարության և նախարարների աշխատակազմի կտրուկ աճ է արձանագրվել երկու տարվա ընթացքում, մինչդեռ բոլոր սահմանամերձ գյուղերի հատկացումներում ոչ թե աճ, այլ գրեթե գումար չկա:
՛՛ Սահմանամերձ ուսուցիչների աշխատավարձերի և նպաստների փոխհատուցման ընդհանուր գումարը կազմում է ամբողջ Հայաստանում 63մլն դրամ: Եթե քաղաքականություն ենք տանում ամրացնել սահմանամերձ գյուղերը, ինչո՞ւ է նման կերպ աճ չկա նաև այստեղ՛՛,-հարցրեց պատգամավորը:

Աշոտյանը պատասխանեց այսպես. ՛՛Օրինակ 92թ-ին Հայստանում ծնվել է 70 580 երեխա, 93թ-ին արդեն՝ 59 000, 98-ին՝ 51 000, տարիների ընթացքում ծնելիությունն ընկել է մինչև 2001թ-ը, երբ մենք հասանք փոսի, ծնվել է 32 065 երեխա, հետո 2002-ից սկսած առ այսօր ունենք ծնելիության աճ՛՛: Նախարարը նշեց, որ հիմա առաջին դասարանցիների աճ կա: 
Իսկ ինչ վերաբերում է բուն հարցադրմանը, ապա ըստ նախարարի՝ այդ աշխատավարձերի գործակիցները քննարկվել են օրենքով, որոնք ընդունել է ԱԺ-ը:
՛՛Մեր նախարարությունում առաջացել են հաստիքների ավելացում, քանի որ կան աուդիտների բաժին և ներքին համամասնությունը պահելով՝ 20 հաստիք է ավելացել՛՛,-նշեց նա:

Նախարարը մեկ դիտարկում էլ արեց, թե նույնիսկ այդ 63մլն դրամն ամբողջությամբ վերջին տարիներին չեն օգտագործվում, որոնք տրվում են սահմանամերձ գյուղերին, քանի որ ուսուցիչները դժվարությամբ են գնում այդ համայնքներ:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ