24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ժամանակն է թացը չորից տարբերել. Աճեմյանը՝ Աշոտյանին

՛՛Կրթության և մշակույթի գումարները միշտ անավարար են, ու որքան շատ լինեն այդ գումարներն, այդքան այդ ոլորտում հաջողությունները մեծ կլինեն՛՛,-այսօր Ազգային ժողովում բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀԿ-ական Կարինե Աճեմյանը: Նա հետաքրքրվեց ԿԳՆ Արմեն Աշոտյանին, թե կան դպրոցներ, որոնք ունեն վերանորոգման կարիք, և այս տարի կվերանորոգվեն: Նախարարն ասաց, որ ուսումնասիրություն են արել և հասկացել, թե ինչքան գումար է պետք, որ Հայաստանի բոլոր դպրոցները միանգամից արդիականան, և դա մեկ միլիարդ դրամ է կազմել:

Պատգամավորն անդրադարձավ նաև Երևանի պետական կոնսերվատորիային՝ նշելով, որ այնտեղ պետք է կառավարման համակարգը փոխվի: ՛՛Անընդունելի եմ համարում, որ երկար տարիների պրոֆեսորը կարող է 60 հազար աշխատավարձ ստանալ կամ ավելացումով 80 հազար, շատ քիչ են վճարվում: Ռեկտորն էլ վերջերս ասել էր, որ վիրահատական միջամտության կարիք կա: Կարծում եմ, որ պետք է այնպիսի ռազմավարություն մշակվեր, որ ընթացքում կառավարման մեթոդները նորացվեին: Դասական երաժշտությանն առհասարկ նուրբ պետք է մոտենալ ու խիրուրգիական միջամտությունը կարող էր ավելի վատ հետևանքների բերել՛՛:

՛՛Ցանկացած բժշկական միջամտություն ողջունում եմ, դրանով եմ զաղվել իմ նախարարի պաշտոնավարման հինգ ու կես տարիների ընթացքում: Այդ միջամտությունը կլինի ուլտրաձայնային, ճառագայթային, թե օմեոպատիկ, այս պահին տեխնիկայի հարց է՛՛,-պատասխանեց Աշոտյանն ու շարունակեց. ՛՛Կոնսերվատորիայի մասին եթե խոսենք, պետք է արձանագրենք, որ բոլոր թերություններով հանդերձ այն Հայաստանի բարձրագույն կրթական համակարգին շառմ հադորդող բուհ է, որի կադրերի որակն իրականում բարձր է՛՛:

 Ռեկտորի տեսակետն այն մասով է նախարարը կիսում, եր խոսում են գործողությունների անհրաժեշտության մասին: ՛՛Շատ մեծ է նրա դասախոսական կազմը, նման կազմով հնարավոր չէ հավակնել բարձր աշխատավարձի, մենք վարձատրում ենք մարդու աշխատանքը, ոչ թե նրա կոչումը, պաշտոնը՛՛: Նա հավելեց, որ հավելավճարներ կան այդ կոչումների համար, բայց փաստացի աշխատանքը պետք է վարձատրել:

Աշոտյանը համաձայնեց պատգամավորի հետ, որ կառավարման տեսակետից կամք է անհրաժեշտ, սակայն եթե մի քանի դասախոս կրճատեն, ապա լրատվամիջոցները կրկին կգրեն, որ ջարդ է սկսել և այլն: ՛՛Կառավարման խորհրդից ակնկալում եմ, որ իրենք ավելի տոկուն ու խիզախ լինեն իրենց գործողությունների մեջ, և ես իրենց կողքին կանգնած եմ՛՛:

՛՛Շատ հետաքրքիր է, որ կոնսերվատորիայի թեմայով դուք դեռ կարողանում եք հումոր անել, որովհետև իրականում  շատ տխուր է իրավիճակը՛՛,-արձագանքեց պատգամավորը՝ նշելով, որ կտրուկ քայերը վաղուց պետք է արվեին, քանի որ դասախոսը մեկ դասաժամի համար վարձատրվում է 750 դրամ: Ըստ Աճեմյանի՝ ժամանակն է թացը չորից տարբերել, ապահովել այդ նորմալ վարձատրությունը:

Աշոտյանը պատասխանեց, որ հումորի զգացումը միշտ իրեն փրկել է: Նա ևս մեկ անգամ կրկնեց, որ մի շարք բուհ-երի կադրերի տեղափոխման մասին կարելի է մտածել բոլորով միասին: Օրինակ՝ լուծման եղանակը վարձերի բարձրացումն է, սակայն ինքը համաձայն չէ դրա հետ: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ