06 Մարտի, Հինգշաբթի, 2025
KFC

Հովիկ Աբրահամյանի գործոնը չկա

ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը Ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանին հարցրեց, թե ինչու են որոշել Արարատի մարզի հանրակրթական դպրոցներում սոցիալապես անապահով երեխաների համար սննդի հատկացման և դասագրքերի վարձավճարների փոխհատուցման համար ավելի շատ գումար փոխանցվել, քան մյուս մարզերին միասին վերցրած:՛՛Եթե ձեր կառավարությունը գնում է հավասարեցման քաղաքականությամբ, ապա ինչո՞ւ Արարատի մարզում սոցիալապես անապահով ընտանքիների դասագրքերի վարձավճարների փոխհատուցումը 10,5 մլն դրամ է կազմում, որը 10 մարզերի մեջ առաջին տեղում է: Հովիկ Աբրահամյանի գործոնն այստեղ կա՞, թե ոչ՛՛,-հարցրեց նա:

Փոխնախարարը պատասխանեց, որ ֆինանսավորումը հավասարաչափ է լինում, և մարզերի միջև տարբերություն չկա: Նա նշեց, թե սննդի ծրագիրը երկար պատություն ունի, թե ինչու պիլոտային այդ ծրագրով երեք մարզերն ընտրվեցին, իսկ քանակապես պնդեց, որ հավասարաչափ է տրվել:
Ինչ վերաբերում է վարչապետի գործոնին, ապա Պ. Սաֆարյանն ասաց, որ այդ գործոնը չկա:

Իր ելույթում ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն ասաց, որ այս ծրագիրը, մասնավորապես մարզերն ու դրանց բաշխումները որոշվել են դեռևս նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի ժամանակ, և Արարատի մարզն ընդգրկելը Հովիկ Աբրահամյանի հետ կապ չունի: 

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ