19 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Նախորդ տարվա համեմատ թեմատիկ ծրագրերի գծով նվազեցում կա. ինչու

՛՛Թեմատիկ ֆինանսավորման հետ կապված կա նվազեցում, այսինքն՝ անցյալ տարվա համեմատությամբ ավելի քիչ գումար է հատկացվում՛՛,-այսօր Ազգային ժողովում բյուջեի քննարկման ժամանակ ասաց անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ խնդրելով մանրամասնել, թե ինչով է պայմանավորված, որ այդ հատկացումները պակասել են, իսկ գերատեսչություններն այս անգամ ավելի քիչ են խնայել:
Ֆինանսների փոխնախարարը պատասխանեց, որ թեմատիկ ֆինանսավորման բնագավառում այն բոլոր շարունակական ծրագրերը, որոնք կան, շարունակվելու են, ուղղակի այդ ծրագրերից մի քանիսն ավարտվել են.

՛՛Իհարկե կարելի է քննարկել այլ թեմատիկ ծրագրեր սկսելու համար գումարներ նախատեսելու հարցը, սակայն այն ավելացումը, որի մասին նշեցի՝ 1,3 միլիոն դրամ, ավելի հրատապ գտել էին, այդ գումարների մեծ մասն ուղղել աշխատավարձերի բարձրացմանը, դոկտորների ու թեկնածուների հավելավճարների ավելացմանը:
Կապիտալ ծախսերի կրճատման վերաբերյալ փոխնախարարը պատասխանեց, որ այն կրճատվել է երկու պատճառով. նախ այս տարի ավարտվել են ՄԿՈՒ-ների հետ համատեղ ծրագրերը, որով  շուրջ հինգ միջնակարգ մասնագիտական կրթության օբյեկտներ վերանորոգվել են: ՛՛Այս տարի այդ աշխատանքները կատարեցինք, իսկ հաջորդ տարի կատարված աշխատանքների հիման վրա պետք է ունենանք դրամաշնորհների ստացում՛՛,-ացատրեց Սաֆարյանը:

Երկրորդ պատճառն այն է, որ անցած տարի շինարարության ոլորտում նախատեսել էին գումարներ, սակայն վերաբաշխում չեն իրականացրել շուրջ 9,5 միլիարդի չափով.
՛՛Վերաբաշխում չիրականացրեցինք հաշվի առնելով, որ մեզ սպասվում են որոշակի մակրոտնտեսական ռիսկեր՝ ոչ թե Հայաստանի, այլ ընդհանուր տարածաշրջանի հետ կապված՛՛:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ