06 Մարտի, Հինգշաբթի, 2025
KFC

՛՛Լարվածություն է առաջացնում՛՛

Ազգային ժողովում բյուջեի քննարկման ժամանակ ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության պատգամավոր Ռուբիկ Հակոբյանն իր մտահոգությունը հայտնեց, որ կրթության ոլորտին տրվող ֆինանսական հատկացումները 0.3%-ով զիջում են նախորդ տարվա հատկացումներին: ՛՛Այս ոլորտը, որ միշտ հոգատարության կարիք ունի, հիմա բյուջեն նվազել է: Սա լարվածություն է առաջացնում՛՛,-նկատեց նա:

 Պավել Սաֆարյանը պատասխանեց, որ արդեն պարզաբանել է՝ ինչով է պայմանավորված 0.3% անկումը: Փոխնախարարը նկատեց, թե կապիտալ ծախսերի գծով ունեն նվազում, նախ վարկային ծարագրերն են կրճատվել, և հետո էլ դպոցների հիմնանորոգման համար ծասխերն են կրճատվել, և սա է անկման պատճառը:

Պատգամավորը մեկ այլ խնդիր ևս բարձրացրեց: ՛՛Հազարավոր ուսանողներ կան, որ մեկնում են աշխարհի տարբեր բուհ-եր սովորելու ու ֆինանսական ներդրումներ են արվում նրանց համար, պետությունը զգալի գումար է տալիս: Իմ տեղեկությունենրով՝ գնացածների 60-70%-ը չի վերադառնում, մանավանդ ՌԴ գնացածները: Եվ որևէ երաշխիք չկա, որ տվյալ ուսանողը կվերադառնա՛՛,-ասաց նա:

Փոխնախարարը խնդրեց այդ հարցն ուղղել նախարարին:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ