05 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Վերեւներն են որոշել … Նժդեհին չի ճանաչում

՛՛Մշակույթի մեջ ռոմանտիկա է պետք է լինի , պետք էլինի կերպար՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը  ասաց քանդակագործ, ՀՀ վաստակավոր նկարիչ Լեւոն Թոքմաջյանը:

 Անվանի քանդակագործին  այնքան էլ դուր չի եկել Գարեգին Նժդեհի արձանի էսքիզը: Թոքմաջյանը իր դիտարկումներն է ներկայացրել Նժդեհի արձանի քանդակագործին` Գագիկ Ստեփանյանին:

՛՛Նախնական տարբերակով Գարեգին Նժդեհի ձեռքին սուր կար, բայց հիմա ձեռքին սուր չունի: Թե ինչո՞ւ սուր չունի, վերեւներն են այդպես որոշել: Հիմա Նժդեհի մի ձեռքը ծալած է, մյուսն` առաջ բերված: Դիկտատորի, հռետորի տպավորություն թողեց ինձ վրա: Քանդակագործին խնդրեցի, որ դերասանական ժեստը դուրս գա քանդակի միջից: Ամեն մի արվեսագետ ունի իր պատկերցումը, ես նրան պատկերացնում էի սարից իջնելուց շարժի մեջ, հողի համար կռվող կերպար՛՛,-նշեց քանդակագործը:

Գաղափարը, որ արձանը դեմքով նայելու է Վարդան Մամիկոնյանի արձանին դուր է եկել քանդակագործին, բայց արձանը իր ձևի մեջ դուր չի գալիս՝ ՛՛նժդեհին չճանաչեցի՛՛, նկատում է Թոքմաջյանը:

Հիշեցնենք , Նժդեհի արձանը տեղադրվելու է Կառավարության 3-րդ շենքին հարակից այգում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ