22 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Թմրանյութը հայտնաբերվել է ննջասենյակում

Օրերս ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ ԹԱՇԴՊ վարչության, Արմավիրի մարզային վարչության, Վաղարշապատի բաժնի և ՀՀ ՖՆ նախաբացթողումային հսկողության վարչության 6-րդ բաժնի աշխատակիցները խուզարկություն են կատարել Աղավնատուն գյուղի բնակիչ, 1974 թ. ծնված Շմավոն Շ.-ի տանը: Արդյունքում՝ ննջասենյակի պահարանի վրա դրված արկղի միջից հայտնաբերվել է պոլիէթիլենային 3 փաթեթ, որոնց մեջ առկա է եղել սուր հոտով դեղնականաչավուն զանգված` մոտ 80 գ կշռով:

Ըստ Շմավոն Շ.-ի հայտարարության՝ նշված զանգվածը պատկանում է իրեն, իր անձնական օգտագործման համար ինքը քաղել է Աղավնատուն գյուղի դաշտամիջյան հատվածից: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:

Կատարվում է քննություն:

Այս մասին մենք տեղեկանում ենք ոստիկանության պաշտոնական կայքից:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ