22 Նոյեմբերի, Saturday, 2025
KFC

Նման երևույթները վանում են բժիշկներին. նախարարի կոչը

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանին հետաքրքրում է, թե արդյոք արտերկրում վերապատրաստվող երիտասարդ բժիշկներից որևէ երաշխավորագիր վերցվում է, որ նրանք մի քանի տարի հետո չեն արտագաղթի ու իրենց գիտելիքներն այլ երկրում ծառայեցնի: ՛՛Այսօր ցավոք շատ լավ մասնագետների կարիք կա՛՛,-Ազգային ժողովում բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց պատգամավորը: 

Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը տեղեկացրեց, որ եթե ուսանողը պետպատվերով է սովորել, պետք է վերադառնա մարզ, չնայած լինում են դեպքեր, երբ պետությունը նրանց համար գումար է ծախսում, բայց երիտասարդ բժիշկը տաբեր առիթներով չի ուզում գնա: 
Ի դեպ, նա նկատեց, որ փաստացի վերապատրաստումներով երիտասարդներն ավելի շատ մարզերից են, և նրանց առաջնահերթություն տալով՝ իրավիճակը փորձում են բարելավել /նկատի ունի մարզերում մասնագետների սղությունը-հեղ./:

Պատգամավորի դիտարկմամբ՝ մարզային հիվանդանոցներին պետք է ուշադրություն դարձնել: ՛՛Ունենք շատ լավ մարզային հիվանդանոցներ իրեն հագեցվածությամբ, բայց դժբախտաբար, չունենք լավ մասնագետներ՛՛:

Առողջապահության նախարարը համաձայնեց, որ նոր սարքավորումներով հագեցած մարզային բուժհաստատություններն ունեն կադրային հագեցվածության խնդիր: 

Ի դեպ, նախարարն անդրադարձավ մարզերում բժիշկներին ծեծի ենթարկելու դեպքերին:

՛՛Նման երևույթները ոչ թե չեն նպաստում, այլ միանշանակ վանում են բժիկներին մարզային հետագա գործունեությունից՛՛:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ