՛՛Խի՞ իշխանությունները հանցագործ են՛՛
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանը վստահեցնում է՝ Ազատության հրապարակում ԲՀԿ-ն իր ողջ ներուժով չի ներկայանում, որովհետև ՛՛այս տարիների ընթացքում իշխանությունները նրանց ուղարկել են գործուղման, որպեսզի բյուջե ձևավորեն։
՛՛Մեր բյուջեն, չե՞ք տեսնում, կազմված է տրանսֆերտներից ու տույժ ու տուգանքներից, այլ բան չունենք, չունենք արտադրություն, ոչ մի բան չունենք՛՛,-Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց պատգամավորը՝ առաջարկելով ՛՛այդ մարդկանց պարտադրված գործուղումից վերադարձնել՛՛։
Ինչ վերաբերում է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի վերջին հարցազրույցին, որտեղ նա նշել է, թե հետդարձ չկա՝ իրենք գնում են իշխանափոխության, ԲՀԿ-ականն ընդգծեց, թե մտահոգվելու առիթ չի տեսնում, որովհետև կորցնելու ոչինչ չունի։ ՛՛ Ես մտածելու բան չունեմ, խի իշխանությունները հանցագո՞րծ են, որ մեկն այլակարծիք է՝ նրանից բան գողանան՛՛:
Ըստ Խաչատրյանի՝ այն կառավարությունը, որը չի կարողանում արդյունավետ կառավարի, պետք է տեղը զիջի մեկ այլ կառավարության: Այդ դեպքում ինչու չեն պահանջում Կառավարության հրաժարականը.
՛՛Չգիտեմ՝ ով ինչ է ուզում, ես ասում եմ, որ անարդյունավետ է կառավարում, և ներկայացնում ենք փաստեր, որ անընդհատ արտագաղթ կա՛՛: