11 Փետրվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

Դժվարամատչելի հետազոտություններ՝ անվճար բուժօգնության ակցիայի շրջանակում /ֆոտո/

ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ և աջակցությամբ “ԽՈՒԹ” բարեգործական հիմնադրամի հետ համատեղ ՀՀԿ Ավանի տարածքային կազմակերպության գրասենյակում նոյեմբերի 1-ին անցկացվել է առողջապահական ակցիա, որի շրջանակում կատարվել են անվճար բժշկական հետազոտություններ, բացի այդ նաև քաղաքացիներին տրվել են առաջին բուժօգնության համար անհրաժեշտ պարագաներ ու դեղորայք:

Նախաձեռնության հիմնական նպատակն է բնակչության սոցիալապես խոցելի խմբերին հնարավորություն տալ օգտվելու բժշկական դժվարամատչելի ծառայություններից: Անվճար բուժօգնության ծրագիրն իրականացվում է 2005 թվականից և տարվա ընթացքում կրում է պարբերական բնույթ:

Մեկօրյա ակցիային այս անգամ նախապես հերթագրվել ու լաբորատոր և գործիքային հետազոտություններ են անցել 100 քաղաքացի:

Բուժզննություն անցնող քաղաքացիները, որոնցից շատերն առաջին անգամ են մասնակցել ծրագրին, ընդգծել են ակցիայի սոցիալական կարևոր նշանակությունն ու շնորհակալություն հայտնել նման հնարավորություն ընձեռելու համար:

ՀՀԿ Ավանի տարածքային կազմակերպություն

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ