06 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Աղոթքից մինչև մարդեղության առեղծված. շնորհանդես /ֆոտո, վիդեո/

Արված գործի վկայությունը՝ միայն պտուղների քաղցրությամբ չափենք; Մարդու տեսակի ու տեսակի մեջ ապրող մարդու խնդիր կա: Պարադոքս, որը համահունչ ու հաղթաքայլ արշավում է՝ կյանքի երակի միջով ու ելևեջվում իրականության աստճանահարթակին: Աղջկական ժպիտով, ու մարդկանց հավատածեսի լռության արանքից ծիկրակող մի աղջիկ՝ իր փոքրիկ ուսերին արդեն 5 տարի կրում է մի բեռ: Բեռը այդ կոչվում է՝ նվիրում:

Գայանե Ջհանգիրյանի համար՝ կյանքի կանգառներում կարևորը հանդիպումն է: Հանդիպումը մարդու հետ: Այսօր  Գայանեն ևս մեկ անգամ հաղթանակ տոնեց:

՛՛Պառլամենտ՛՛ ամսագրի հերթական համարի շնորհանդեսը ուրախության ու մարդկային հարաբերությունների շաղկապման մի տոն էր: Գայանեն չուզեց ավելորդ բառեր շռայլել, տեսախցիկի առաջ խոսել չուզեց, մտածում էր հանկարծ` անկեղծության պակաս չլինի…

Օրը , սակայն հագեցած էր….հայր Վարդանի օրհնությունից մինչև ՛՛Զանգակներ՛՛ համույթի հոգեհմա երաժտությունը ու իհարկե բարեմաղթանքները…

Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ