03 Հուլիսի, Հինգշաբթի, 2025
KFC

30 միլիոն դրամով ավելացել է ԱԳՆ-ի գործուղումների գումարը

ԱԳՆ ապարատի պահպանմանը 2015 թվականի բյուջեով նախատեսված է 1 միլիարդ 518 միլիոն դրամ: Այս մասին այսօր Ազգային ժողովում բյուջեի քննարկման ժամանակ ասաց Ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը: Այդ ցուցանիշը նախորդ տարվա համեմատ ավելացել է 267 միլիոն դրամով: Միջազգային կազմակերպություններին անդակցության վճարների ավելացումը կազմում է 108 միլիոն դրամ, հրատարակչական, տպագրական ծառայությունների գումարը գրեթե նույնն է, ինչ նախորդ տարի՝ 67,4 միլիոն դրամ, վերապատրաստման ծառայություններ՝ 36,4 միլիոն դրամ, աջակցություն հայ մշակույթի միջազգային կենտրոններին՝ 27 միլիոն դրամ, ԱԳՆ-ի արարողակարգի ծառայությանը՝ 176 միլիոն 680.000 դրամ, որը ավելի է նախորդ տարվանից 8 միլիոն 894.000 դրամով:

Փոխնախարարը հավելեց, որ 30 միլիոն դրամով ավելացել է գործուղումների գումարը, ինչը պայմանավորված է գործողումների քանակի աճով և տոմսերի գների թանկացմամբ:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ