30 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2026
KFC

Հայտնի կենդանի համառություն․ Հրապարակ

Եթե իշխանությունը նույնքան համառություն դրսևորեր որոշ հարցերում, ինչպիսին դրսևորում է, ասենք, անհեթեթ նշանակումներ անելիս, սխալ քայլեր կատարելիս, մեր երկիրը բավականին շահեկան վիճակում կհայտնվեր։ Ասենք, եթե կարելի է հայտնի կենդանու համառությամբ շարունակել «Մարտի 1-ի» անպտուղ դատավարությունը՝ մեծ թվով մարդկանց ժամանակն ու ռեսուրսը վատնելով, ինչո՞ւ չի կարելի գիտակցել և, ոմանց հավանական դժգոհությունից չվախենալով, փակել այդ անհեռանկար գործը, հրաժարվելով մեղադրանքից։

Կամ՝ եթե կարելի է հրաժարվել արտահերթ ընտրությունների գաղափարից՝ վկայակոչելով հանրային պահանջի բացակայությունը, ինչո՞ւ չի կարելի չեղյալ համարել Աբովյանի դպրոցի տնօրենի նշանակման հրամանը, որը կոլեկտիվի՝ օրեր ձգվող դասադուլի պատճառ է դարձել։ Հրաժարվել և հայտարարել, որ կա հանրային պահանջ, ուստի նախկին տնօրենին վերականգնում ենք իր պաշտոնում։

Կամ՝ եթե կարելի է արհամարհել ուսանողների, դասախոսների, գիտնականների բողոքը և համառորեն փորձել անցկացնել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի վտանգավոր նախագիծը, ինչո՞ւ չի կարելի լսել քննադատողների կարծիքները և անսալ խելամիտ առաջարկներին։ Եթե կարող ես արհամարհել հանրային թուքումուրն ու բոլոր քննադատությունները՝ սահմանը GPS-ով վերաձևելու մասին,  ինչո՞ւ չի կարելի մի փոքր էլ համառություն դրսևորել և հրաժարվել կատարել թշնամու անօրեն պահանջները։

Վերջապես․ եթե հանրային կարծիքն այդքան անկարևոր է, ինչո՞ւ չէր կարելի 2018-19 թթ․, հանրային պահանջն արհամարհելով, հաշտության պայմանագիր կնքել՝ փրկելով հազարավոր կյանքեր և չխեղելով տասնյակ հազարներին։ Եթե մի դեպքում այդքան համարձակ եք և վստահ ձեր լեգիտիմության մեջ, ինչո՞ւ եք այլ դեպքերում հանրային կարծիքից կախված։

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում։ 

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ