Հաջորդը լինելու է կամ Տավուշը, կամ Արարատը, ադրբեջանական կողմն ուժեր է կենտրոնացրել Արթուր Այվազյան /տեսանյութ/
Այսօրվա կրակոցները տեղի են ունենում հրաձգային, բայց մեծ տրամաչափի զինատեսակներով: Այս մասին, այսօր՝ փետրվարի 15-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ազատամարտիկ, «Մանախ» մականունով Արթուր Այվազյանը:
«Այսինքն 12,7 տրամաչափի զենքերով սկսել են արդեն աշխատել, եւ մեր ժողովրդի վախն են փորձում բռնել:
Ես արդեն երեք ամիս գոռում եմ սրա մասին: Եթե հիշում եք՝ սկսեցին Սոթքից: բացատրեցի ամբողջ պատճառները, գնացի այնտեղ, գիտեք՝ ոնց էի ուզում կանխարգելել ու գիտեք՝ ինչպես պետական մակարդակով ինձ հետ բերեցին: Սյունիքում մի քանի անգամ է արդեն: Ես ասում եմ՝ հաջորդը լինելու Տավուշն ու Արարատը: Երկու ուղղությամբ նույն ուժերը կենտրոնացված են: Ես տիրապետում եմ օպերատիվ իրավիճակին, որքան էլ դա բարձրագոչ հնչի: Այո, պետական մարմինները տիրապետում են, բայց լռում են, իսկ ես ավելի օպերատիվ եմ տիրապետում ու արձագանքը կտեսնեք:
Ես Սյունիքից չեմ հրաժարբվել, ես հիմա ավելի մեծ ռազմավարական խնդիր են փորձում լուծել, իրենց չեմ էլ լսելու»,-հայտարարեց Այվազյանը՝ հավելելով, որ իրեն պետք է ազգը ֆիզիկական բնաջնջումից փրկող ուժերի գերակայություն, իսկ պետությունն այդ ուղղությամբ մատը մատին չի տալիս: