05 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

՛՛Կներեք, սա իրականություն չէ՛՛

Ազգային ժողովում Մարդու իրավունքների պաշտպանին հատկացվող բյուջեի քննարկման ժամանակ պատգամավորները նշեցին, որ ՄԻՊ տեղակալ Տաթևիկ Խաչատրյանն, ով ներկայացնում էր ՄԻՊ անելիքները, պետք է ներկայացներ, թե օրինակ՝ ինչ օրենդրական բացերի պատճառով են խախտվում մարդու իրավունքները: Ներկայացնելու հետո Ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանն ընդգծեց. ՛՛ՄԻՊ-ը, կարծում եմ, ծրագրային բյուջետավորման տեսակետից լավ ներկայացրեց բյուջեն, ֆինանսական ցուցանիշները չկրկնեց, և սա է մեր ճանապարհը՛՛,-նկատեց նա: Ըստ Սաֆարյանի՝ պատգամավորները պետք է ներկայացնեն նաև, թե  հաջորդ տարվա բյուջեի համար ինչ ցուցանիշներ են ուզում, ոչ թե քննադատեն անվերջ, ասեն՝ այ սա լավ չի և այլն:

՛՛Թույլ տվեք դա մենք գնահատենք պարոն Սաֆարյան՛՛,-նրան հակադրվեց ՀՀԿ-ական Խոսրով Հարությունյանը: Նա ևս մեկ անգամ բացատրեց, որ ուզում են, որ ՄԻՊ-ն օգտագործի իր կարողությունները պետական կառավարման համակարգի ինստիտուցիոնալ պոտենցիալը բարձրացնել: ՛՛Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ մարդու իրավունքների պաշտպանը փորձում է հանրային կյանքում ներկայանալ ըմբոստ, բոլորի դեմ կռիվ տվող, անարդար աշխարհի, անարդար պաշտոնյաների դեմ պայքարող անձնավորություն, կներեք սա նախ իրականությունը չէ լոկ, երկրորդը՝ հիմնական նպատակը դա չէ: Կարևոր է, որ դուք բարձրացնեք այնպիսի հարցեր, որոնք նպաստավոր պայմաններ կստեղծեն ինտիտուցիոնալ կարողություներն օրենսդրորեն բարձրացնելու համար՛՛:

՛՛Ժառանգությունից՛՛ Ալեքսանդր Արզումանյանը լրացրեց Խոսրով Հարությունյանին. ՛՛Իրոք, պարոն Սաֆարյան, խնդիրն այն չէ, որ որակականը չներկայացվեց, այսինքն՝ մենք չենք ասում՝ այսքան դիմումից այսքանը դրական լուծում կստանա, թե ոչ, այլ՝ որ օրինակ եթե Ազգային ժողովն ընդունի օրենք, որ բանակը չի կարող օգտագորվել խաղաղ ցույցերի դեմ, ապա ՛՛մարտի մեկ՛՛ չի կրկնվի, և այլն՛՛:

ՄԻՊ տեղակալ Տաթևիկ Խաչատրյանը պատասխանեց, որ հաճախ քաղաքացիներն ակնկալում են իրենցից կոնկրետ դիմում լուծումներ, իսկ իրենց գործունեության առյուժի բաժինն ընկնում է խնդիրների վերհանմանը, օրենսդրական առաջարկությունների մշակմանը, և հենց դա էլ անում են: Նիստը վարող Մարգարիտ Եսայանը շնորհակալություն հայտնեց արդյունավետ ու սրտացավ քննարկման համար: ՛՛Բյուջետային քննարկման լավագույն օրինակ էր, երբ ցույց տրվեց տարվա կատարված գործը, հնչեցին պատգամավորների մտահոգությունները, ցանկություններն ու առաջարկությունները, և չհնչեցին միայն թվեր:  ՀՀ-ում ՄԻՊ ինստիտուտը կայացած է՝ ըստ իս, սա շատ կարևոր քայլ է մեր քաղաքացիական հասարակության ու պետականության համար՛՛: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ