14 Մարտի, Ուրբաթ, 2025
KFC

«Նման խզբզած անհեթեթությանը» բերելը հայ ժողովրդի նկատմամբ օտարի եղեռնական չիրագործված փափագ է /Տեսանյութ/

Օրվա թեման
 
Ցուցվանգ- բառը, ինչ բնագավառում էլ օգտագործես, նշանակում է հարկադրված քայլ։ Այսինքն Սերժ Սարգսյանի քայլը՝ հրաժարականը, հարկադրված է եղել։ Թե ինչ ուժեր են հարկադրել, այդ ուժերը, կարծում եմ, նիկոլին բերող ուժերն են եղել, որոնք գլոբալ տիրույթում են։ Սերժ Սարգսյանը չի հակադրվել, որովհետև ներսում էլ նիկոլն է հասունացրել բունտը, և երկիրը հասցրել այն վիճակին, ինչին ականատես ենք։ Չի հակադրվել, որովհետև արտաքին ուժերի ու ներսի բունտի արդյունքում արյունն անխուսափելի էր։
 
Խզբզանք
ծուռումուռ գրերի ամբողջություն է, անկապ, անմիտ գրություն։ Փոխաբերական իմաստով՝ չկայացած, չհասունացած, անպատրաստ մարդ։
 
Լրագրող․
– ՀՀ վարչապետը Ձեր պրոյե՞կտն է․
Սերժ Սարգսյան․
«Ես նման նախագիծ չէի ցանկանա նույնիսկ իմ թշնամուն, ուր է, թե ես ինձ համար այդպիսի անհեթեթություն խզբզեի: Ինձ կանգնեցրել էին ցուցվանգի առջև»:
 
Ինձ անկեղծ է թվում Սերժ Սարգսյանը․ կարծում եմ անոնս չի մնա, թե ո՞վ է «խզբզել այդ անհեթեթությունը», որը Երրորդ նախագահը չէր ցանկանա անգամ իր թշնամուն։ Կհնչի դրա պատասխանը, որովհետև սառը տրամաբանությունը հուշում է, որ «նման խզբզած անհեթեթությանը» բերելը գլոբալ աշխարհաքաղաքական օժանդակություն էր պետք, օտարի գլոբալ անհոգիություն, հայ ժողովրդի նկատմամբ օտարի եղեռնական չիրագործված փափագ։ Նման խզբզանք ցանկանալը օտար ուժերին էր ձեռ տալիս։ Եվ նրանք գտան։
 
Հասմիկ Բաբաջանյան
KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ