05 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

ՀՀ ԱԳ նախարարը տեղյակ չէ Դավիթ Բեկ – Գորիս ճանապարհահատվածի վերաբերյալ պայմանավորվածությունից

ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը տեղյակ չէ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի՝ երեկ խորհրդարանում մատնանշած պայմանավորվածությունից:

Հիշեցնենք՝ Տիգրան Ավինյանը հայտարարել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի երկու հայտարարությունից բացի՝ կա ճանապարհահատվածին վերաբերող ևս մեկ պայմանավորածություն՝ Դավիթ Բեկ – Գորիս հատվածում, քանի որ ճանապարհը վիճարկելի հատվածներով էր անցնում:

Լրագրողների հետ զրույցում ԱԳ նախարարը նշեց, որ միայն նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի հայտարարություններից է տեղյակ:

Լրագրողի հարցին, թե արտաքին գերատեսչության ղեկավարի համար խնդրահարույց չէ՞, որ տեղյակ չէ նշված պայմանավորվածությունից, ԱԳ նախարարն ասաց, որ արտաքին գերատեսչության ղեկավարը պատասխանատու է արտաքին ոլորտի համար:

 
 

«Մեր ոլորտին վերաբերող գործառույթները մենք կատարում ենք լիարժեք», – ասաց Արա Այվազյանը:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ