16 Փետրվարի, Երկուշաբթի, 2026
KFC

”Որևէ արտառոց բան չկա՛՛

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը չի խուսափում գալ Ազգային ժողով: Այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը՝ պատասխանելով պատգամավորների քննադատություններին, թե Տարոն Մարգարյանը երբեք չի ներկայանում ԱԺ բյուջեի և այլ քննարկումներին:

՛՛Նա որևէ խնդիր չունի Ազգային ժողով չգալու: Նա հարգանքով, օրենքի սահմանված կարգով, շատ լուրջ վերաբերմունք ունի Ազգային ժողովի հանդեպ և չկա պարտադրանք, որ ինքն անձամբ պարտադիր պետք է մասնակցի՛՛,-ասաց Արեյանը՝ նշելով, որ քաղաքապետն այս պահին Հորդանանում է և Ամանի հետ պատրաստվում է համաձայնագիր ստորագրել:

Դիտարկմանը, թե այստեղ քննարկվում է երկրի թիվ մեկ ֆինանսական փաստաթուղթը, Կամո Արեյանը նշեց. ՛՛Տարոն Մարգարյանն ինձնից ու ձեզնից էլ շատ լավ գիտակցում է բյուջեի կարևորությունը: Նա շատ լավ տիրապետում է ֆինանսավորման բոլոր ծրագրերին, տողին, այս պահին պաշտոնական գործուղման մեջ է, դրա համար իր փոխարեն ես եմ, որևէ արտառոց բան չկա”:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ