27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Նրանց վիճակված էր իրենց վրա վերցնել թշնամու ԱԹՍ-ի հարվածը. ընկերներից միայն մեկին հաջողվեց ողջ մնալ

 

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան էջում ներկայացրել է «Մերօրյա հերոս». Արզուման Թորոսյանին: «Վերջին անգամ Արզումանը մայրիկի հետ էր խոսել, խնդրել էր անդադար աղոթել իրենց համար։

«Երբ վերջին անգամ թեժ մարտի ընթացքում ինձ զանգեց, հարցրեց՝ ի՞նչ եմ անում, ես պատասխանեցի՝ աղոթում եմ, տղաս խնդրեց անդադար աղոթել, որովհետև միայն Աստված կարող էր օգնել նրանց՝ ողջ դուրս գալու այդ մարտից», — ցավով վերհիշում է տիկին Լիանան…

Արզուման Թորոսյան… Նպատակասլաց, ծնողասեր ու ընկերասեր ապագա ստոմատոլոգը…

Արզումանը ծնվել է 2001 թվականի ապրիլի 12-ին Գյումրիում՝ զինվորականի ընտանիքում։ 2007-2016 թվականներին զբաղվել է կարատե սպորտաձևով: Հայաստանում, Թուրքիայում, Ռուսաստանում կայացած առաջնություններում ի պատիվ նրա հաղթանակների բազմիցս բարձրացվել է հայոց եռագույնը: Արժանացել է «Սև գոտի» անվանակարգի:

2018-2019 ուսումնական տարում Արզումանն ընդունվել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ստոմատոլոգիական ֆակուլտետ և զորակոչվել բանակ։ 2019 թվականի հուլիսի 28-ին զինվորական ծառայության է անցել Մեղրիի զորամասում, սակայն 2020 թվականի հոկտեմբերի 2-ին նրան տեղափոխել են Ջրական (Ջաբրայիլ):

Մայրը՝ Լիանա Ռոստոմյանը, պատմում է, որ 19-ամյա ապագա ստոմատոլոգը շատ էր սիրում սպորտը: «Շատ գեղեցիկ կեցվածք ուներ: Երբ 12 տարեկանում կարատեի՝ Ստամբուլում անցկացված աշխարհի և Մոսկվայում անցկացված Եվրոպայի առաջնություններում բարձրացրեց մեր եռագույնը, այնքա ն հպարտ էր: Միշտ առաջինը պիտի լիներ, թե՛ սպորտում, թե՛ ուսման մեջ: Չէր սիրում նաև կրկնվել», — պատմում է տիկին Լիանան: «Վերջին զանգին», երբ ուսուցիչը ելույթի՝ նախօրոք գրված տեքստ էր տվել Արզումանին, նա հրաժարվել էր՝ ասելով, որ կրկնվող խոսքեր են: «Տատիկին խնդրել էր իր համար ելույթի նոր տեքստ գրել: Եվ հենց Արզումանն էլ իր հայրենասիրական ելույթով եզրափակեց «Վերջին զանգի» միջոցառումը», — հիշում է տիկին Լիանան:

Հերոսը սիրում էր բժշկությունը: Բժշկի մասնագիտությամբ ոգեշնչվել էր, քանի որ հարազատները մեծամասամբ բժիշկներ էին: «Ամեն անգամ, երբ խոսում էինք հեռախոսով, պատմում էր իր երազանքների մասին: Հուլիսին պետք է զորացրվեր. հաշվում էր օրերը, որպեսզի վերադառնար ու դասի գնար սեպտեմբերին», — հիշում է տիկին Լիանան ՝ շեշտելով, որ Արզումանը շատ ընկերասեր ու ծնողասեր էր:

Արցախում պատերազմի օրերին մերօրյա հերոսը շատ թեժ մարտերի էր մասնակցել: «Իրենց վրա դրված բոլոր պարտականությունները լիարժեք կատարելուց հետո արդեն պետք է վերադառնային Մեղրի՝ իրենց զորամաս, սակայն ծառայակիցները շրջափակման մեջ էին հայտնվել: Արզումանն իր 9 ընկերների հետ շտապել էր օգնության», — ասում է տիկին Լիանան: Բայց, ցավոք, խրամատում նրանց վիճակված էր իրենց վրա վերցնել թշնամու անօդաչու թռչող սարքի հարվածը: Ընկերներից միայն մեկին հաջողվեց ողջ մնալ:

Անմահ հերոս Արզուման Թորոսյան… Խոնարհվում ենք…»,- գրել է նա:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ