23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ով է Արցախի ապագա Գլխավոր դատախազը. Ռուբեն Մելիքյանը՝ նրա մասին

Արցախի Հանրապետության գլխավոր դատախազի պաշտոնում ներկայացվել է Գուրգեն Ներսիսյանի թեկնածությունը, եւ վաղն Ազգային ժողովը կքննարկի եւ որոշում կկայացնի նրա թեկնածության կապակցությամբ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Այս հանգամանքը բնականորեն տեղեկատվական առիթ է դարձել Երեւանյան լրատվականներին՝ Գուրգեն Ներսիսյանին սրա-նրա «մարդը» հայտարարելու համար։ Աչքովս ընկավ մի հրապարակում, որում Գուրգենին նույնիսկ հայտարարում էին մի Երեւանյան «բարեւազուրկ» սոռոսականի հովանավորյալը։

Իհարկե, Գուրգենին չճանաչողները ինչ-որ տեղ երեւի կարող են նման կերպ մտածել, սակայն ճանաչողների համար դա ծայրահեղ զավեշտալի է հնչում։ Ճանաչողներից մեկն էլ ես եմ ու վկայում եմ, որ Գուրգենն այն քիչ մարդկանցից է, որ ինքն իրեն վտանգելով՝ փաստահավաքություն էր իրականացնում թե՛ երրորդ պատերազմի եւ թե՛ ապրիլյանի ընթացքում։ Մեծ նվիրումով ու առանց որեւէ ակնկալիքի։

Գուրգենը նաեւ բարձր որակավորում ունեցող իրավաբան է եւ շատ պարկեշտ մարդ։

Ուստի լրատվամիջոցներին խնդրում եմ Գուրգենին չկապել նզովյալ մարդկանց շրջանակների հետ։ Գուրգենին էլ մաղթում եմ ամուր նյարդեր։

 
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ