05 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Հարստացնենք զինվորի գրադարանը. Գրքահավաք

ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակը Գիրք նվիրելու տոնին ընդառաջ զինվորների համար կազմակերպել է գրքահավաք.
 
«Սիրելիներ,
Փետրվարի 19-ին Գիրք նվիրելու օրն է։ Այս կապակցությամբ, փետրվարի 8-ից (երկուշաբթի) վերականգնման փուլում գտնվող զինվորների ժամանակը հետաքրքիր դարձնելու համար ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակը իրականացնում է նպատակային գրքահավաք։
 
Այն կմեկնարկի 12:00-ին ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակի մոտ` Սայաթ Նովա-Աբովյան խաչմերուկում (Սուրբ Աննա և Սուրբ Կաթողիկե եկեղեցիների հարևանությամբ)։
 
Ընտրության հարցում, իհարկե, ազատ եք, սակայն նախընտրելի են հոգեբանորեն գոտեպնդող գրքերը։
 
Եկեք միասին հարստացնենք զինվորի գրադարանը։ Մեր թիմը սիրով կընդունի ձեր նվերները և կփոխանցի զինվորներին։
 
Գրքահավաքը կիրականացվի մինչև փետրվարի 19-ը։
 
Հարցերի դեպքում զանգահարել 043 71 1700, 099 55 1700 հեռախոսահամարներով»։
 
ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակ
 
KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ