՛՛Դե հորանց տունն է՛՛. Հ. Թովմասյանը հիշել էր
՛՛Պատգամավորը քաղաքական գործիչ է, քաղաքական որոշում է կայացնում: Ժամանակն է, որ անդրադառնանք օրենսդիրի ու գործադիրի ռեսուրսներն անհամաչափ բախշմանն՛՛,-այսօր Ազգային ժողովում 2015 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը: Նա նկատեց, որ կառավարության նախագծերի 95 տոկոսն ընդունվում է և ԱԺ-ի մշակած միայն 5 հինգ տոկոսը, քանի որ խորհրդարանի իրավաբանական վարչության անդամների քանակը, մասնագիտական պատրաստվածությունը ակնհայտորեն զիջում է կառավարության ռեսուրսին:
Պատգամավորը մատնանշեց այն խնդիրը, որ պատգամավորն ինքն է օրենքներ գրում, սակայն, ըստ նրա, դա ճիշտ չէ, քանի որ պատգամավորն առաջին հերթին քաղաքական գործիչ է:
ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանն արձագանքելով օրինակ բերեց այլ երկրների փորձը: Մասնավորապես նա ներկայացրեց Գերմանիայի արդարադատության նախարարության փորձը, որտեղ 700 մարդ է իրավաբանական վարչությունում աշխատաում:
Նա նշեց, որ խնդիր կա օգնականներ պատրաստելու հետ, բայց արդեն ձեռք է բերվել համաձայնություն միջազգային կառույցների հետ, որ նրանց համար կկազմակերպվեն սեմինարներ, կտպագրվեն ձեռնարկներ և այլն:
Պատգամավորի արձագանքը կատակով էր արված. ՛՛Պարո՛ն Թովմասյան, դուք արդեն մեր աշխատակազմի ղեկավարն եք, մեր շահերը պետք է պաշտպանեք: Արդարադատության նախարարության մասով պարոն Մանուկյանը թող իրենց շահերը պաշտպանի՛՛: Հ.Թովմասյանն էլ նույն կեսկատակ տոնայնությամբ հավելեց.
՛՛Դե հորանց տունն է՛՛: