«Վաղն էլ կասեն, որ չափել են և համոզվել, որ Ղարաբաղը հանձնելու հանրային պահանջ կար և դրա համար էլ Ղարաբաղը հանձնեցին»
Նարինե Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Նաջարյանը փոշմանել է. արտահերթ ընտրություններ չեն անցկացնելու՝ «հանրային պահանջ» չիք. որոշել է խորհրդարանի «Իմ քայլը» խմբակցությունը;
Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ն հանրային պահանջների չափման սեփական չափիչ սարքերն ունեն երևի
Սկզբում չափում են, տեսնում, որ վարչապետի հրաժարականի հանրային պահանջ չկա, ու Նիկոլը որոշում է Ղարաբաղը հանձնելուց հետո շարունակի պաշտոնավարել: Հետո չափում են, տեսնում են, որ արտահերթ ընտրությունների պահանջ չկա, իսկ վաղն էլ կասեն, որ չափել են և համոզվել, որ Ղարաբաղը հանձնելու հանրային պահանջ կար և դրա համար էլ Ղարաբաղը հանձնեցին:
Մյուս օրն էլ կորոշեն, որ Հայաստանը Ռուսաստանի կազմ խցկելու պահանջ կա: Դրա համար էլ երկու օր առաջ այդ «հանրային պահանջով» անկախ Հայաստանի մայրաքաղաքում ՌԴ դրոշներով երթ էին կազմակերպում քաղաքական ննջեցյալները:
Այդ հանրային պահանջի չափիչ սարքերը լավ կլինի ժանգից մաքրեք: Թվերը լավ չեն երևում»: