05 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ինչքան գումար է հատկացվելու նախագահականին

2015թ-ի պետական բյուջեով Նախագահի աշխատակազմին նախատեսված է հատկացնել 4մլրդ 524մլն դրամ, որը 341 միլիոնով ավելի է, քան նախորդ տարին: Այս մասն այսօր ԱԺ-ում բյուջեի նախագծի քնարկման ժամանակ ասաց ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Վարդան Արամյանը:
Ավելացված գումարի 90%-ը բաժին է ընկնում աշխատավարձի ավելացումներին: ՛՛Պետք է նշել, որ հունիսի մեկից նոր համակարգ է ներդրվել, ունենք 370 հաստիք, որոնց աշխատավարձերը ավելացել են 8-9%-ով՛՛,-ասաց նա:

Նա հայտնեց, որ 250 փորձաքննություն է իրականացվել այն դեպքում, երբ 2014թ-ին 210 է եղել, ինչպես նաև նախատեսվում է 170 միջազգային պայամանգրեր, հրամագրերի ավելացում, և այլն: Հաջորդ խոշոր ոլորտը ըստ նրա Նախագահի պաշտոնական այցելություններն են, որոնք վերջին տարիներին ավելանում են:
Վարդան Արամյանը նշեց, որ 2015թ-ին ցեղասպանության 100-ամյակն է, և այդ մասով էլ նախագահի աշխատակազմը մեծ աշխատանք ունի ԶԼՄ-ների հետ:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ